Ինչու՞ է մեր ձայնը ձայնագրությունով անճանաչելի

Մեզանից շատերի համար ձայնագրության մեջ իրենց սեփական ձայնը լսելը իսկական փորձություն է: Մենք այն չենք ճանաչում և այն մեզ ընգհանրապես դուր չի գալիս: Այն բարակ է, բարձր և բավականաչափ տհաճ: Ձայնագրությունը չի կարող խաբել, իսկ դա նշանակում է, որ շրջապատողները մեր ձայնը լսում են հենց այդպես:
Դա բացատրվում է նրանով, որ ձայնը անցնում է որոշակի ճանապարհ մինչ մեր ներքին ականջին հասնելը: Յուրաքանչյուր ձայն, որը մենք լսում ենք` տատանում է (վիբրացիա), որը տարածված է օդի մեջ:Ներքին ականջը որսում է այդ տատանումները և ուղղարկում դրանք դեպի գլուխ արտաքին լսողական անցումով, որտեղ նրանք շարժում են թմբկաթաղանթը:

Ներքին ականջը որսում է ոչ միայն տատանումները, որոնք գալիս են արտաքին լսողական օրգանից: Նա ընդունում է նաև այն տատանումները, որոնք առաջանում են օրգանիզմի ներսում: Այսպիսով, երբ մենք խոսում ենք, մենք լսում ենք այդ երկու ձայների կոմբինացիան: Ձայնը ըստ միջավայրի փոխում է իր ելևէջները:  Դրանով էլ բացատրվում է անհամապատասխանությունը, որը այդպես նյարդայնացնում է, երբ լսում ենք սեփական ձայնը ձայնագրության մեջ: 

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը Arbanyak.blogspot.am -ին պարտադիր է։