5 բան, որոնք մենք անում ենք սխալ։





Նստած ժամանակ ոտքերի և մեջքի բացվածքը պիտի լինի 90 աստիճան։

Ուսապարկը ուսերից պիտի կախված լինի երկու կանթով միաժամանակ և լինի մեջքի մեջտեղում։

Ամբողջ մեջքը պետք է հպված լինի մեքենայի նստատեղին հավասարաչափ։

Հեռախոսով աշխատելուց վիզը պահե՜ք ուղիղ։ 

Ծանր առարկաներ բարձրացնելիս մեջքը պետք է պահել ուղիղ,հետագայում ցավերից խուսափելու համար։

10 ոչ բարդ,բնագիտական հարցեր




Փորձիր պատասխանել այս 10 հեշտ թվացող հարցերին,արդյունքով կիսվիր ընկերներիդ հետ։

Ի՞նչ է տիեզերական աղբը





Տիեզերական աղբ համարում են բոլոր այն օբյեկտները, որոնք գտնվում են երկրագնդի ուղեծրի վրա, ստեղծված են մարդու կողմից, սակայն այլևս պիտանի չեն և չեն կարող ծառայել որևէ օգտակար նպատակի։ Դրանք արհեստական արբանյակների կամ հրթիռների մնացորդներ են, որոնք  ոչնչացվել են կամ բախվել միմյանց ստեղծելով անպիտան աղբ տիեզերքում։ Այս աղբի 37,5 տոկոսը նախկին ՍՍՀՄ-ի կողմից տիեզերք ուղարկված օբյեկտներ են, 29,7 տոկոսը` ԱՄՆ-ի, 22,5-ը` Չինաստանի: Տիեզերական աղբի 73%-ը տարածված է երկրի ներքին ուղեծրում՝ երկրի մակերևույթից 2000 կիլոմետր բարձրության վրա։ Այս պահին երկրի ուղեծրով թռչում է ՝
10 սմ տրամագծով 21,000 օբյեկտ
1 սմ  տրամագծով 500․000 օբյեկտ
1 սմ-ից փոքր անհաշվելի  օբյեկտ։

Առաջին հայացքից ոչինչ չփոխող տիեզերական աղբը ավելի վտանգավոր է քան դուք կարծում եք, քանի որ Երկրի ուղեծրում մնալու համար այս բոլոր օբյեկտներին հարկավոր է ~ 30,000 կիլոմետր ժամ արագություն։ Այսպիսի ահռելի արագությամբ փոքրիկ ամրակը կունենա այնպիսի կործանարար ազդեցություն,ինչպիսին օրինակ 22մմ տրամաչափով հրացանի փամփուշտը կամ օրինակ 500 գրամանոց մետաղյա գունդը իր մեջ կրում է 25 հատ դինամիտ պայթուցիկի հզորություն։            

2007 թվականին Չինաստանը դիտավորյալ ոչնչացրեց իր  եղանակային արբանյակը, այդպիսով ստեղծելով 900 միավոր տիեզերական աղբ։
2009 թվականին 24,000 կմ/ժ արգությամբ Ռուսաստանի ռազմական արբանյակին բախվեց Ամերիկական արբանյակ, բախումն ավելացրեց ավելի քան 2000 միավոր տիեզերական աղբ։

Ինչքան էլ որ անհավանական է այս ամենի հետ մեկտեղ ուղեծրով միայնակ շարժվում են ԽԱՐԻՍԽ, ՁԵՌՆՈՑ և ԱՏԱՄԻ ԽՈԶԱՆԱԿ, այս իրերը տիեզերքում են հայտնվել պատահականորեն՝ տիեզերագնացների ձեռքով։ Ցավոք  սրտի այս  աղբի կտորները երբեմն ընկնում են Երկիր մոլորակի վրա, սակայն բարեբախտաբար մինչև մեր օրերը տիեզերական աղբի ընկնելուց ոչ մի մարդ աշխարհում չի մահացել։


Գիտնականներն առաջին անգամ նկարահանել են հազվագյուտ ծովային վիշապի

Գիտնականներն առաջին անգամ նկարահանել են ասեղավոր ձկների ընտանիքի ներկայացուցիչ սուտակե ծովային վիշապի, հայտնում է RIA Novosti-ն:
Ծովային վիշապի նոր տեսակն առաջին անգամ հայտնաբերել էին 2015-ին, սակայն այն ժամանակ հետազոտողները նրա գոյությունը հաստատել էին ավստրալական թանգարանում գտնվող նմուշի հիման վրա: Այդ ժամանակ գիտնականները վերծանել էին 1919-2007 թվականներին հայտնաբերված  նմուշների ԴՆԹ-ն: Իսկ հիմա այդ եզրակացությունը փաստացի ապացույց է գտել:
Գիտնականները ենթադրում են, որ սուտակե վիշապները բնակվում են ավելի քան 50 մ խորության վրա, իսկ վառ կարմիր երանգավորումն օգնում է նրանց քողարկվել ջրում:

Ամերիկացի ֆիզիկոսները օբյեկտը սառեցրել են մինչեւ ռեկորդային ցածր ջերմաստիճանի

ԱՄՆ ստանդարտներիեւ տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի գիտնականները մեմբրանը սառեցրել են մինչեւ 1/5 քվանտային մինիմումի, ինչը նախկինում անհնար էր համարվում, հայտնում է Science Alert-ը:
20 միկրոմետր տրամագծով եւ 100 նանոմետր հաստությամբ ալյումինից մեմբրանը սառեցրել են մինչեւ 360 միկրոկելվին: Գիտնականներն այդպիսով հասել են լազերի օգնությամբ լաբորատորիայում գրանցած ամենացածր աստիճանին:
«Դա ավելի սառն է, քան Տիեզերքի ցանկացած կետում ցանկացած բնական օբյեկտ»,- ասում է հետազոտող Ջոն Թոյֆելը:
Գերցածր ջերմաստիճան ստանալու համար սովորական պայմաններում առաջանում է քվանտային հակադարձ գործողության սահմանը: Այդպես են անվանում վիճակը, երբ գրանցած գերցածր ջերմաստիճանի չափումը տաքացնում է սառեցվող օբյեկտը: Այդ պատճառով ֆիզիկոսները չափել են ոչ թե մեմբրանի ջերմաստիճանը, այլ նրա կողմնային ամրակների տատանումների մակարդակը:
Տեսականորեն տեխնոլոգիան թույլ է տալիս այնպես իջեցնել ջերմաստիճանը, որ այն հասնում է բացարձակ զրոյի: 

Ինչու՞ է Արեգակը դեղին երևում։ (Տեսանյութ)



Տեսանյութը նկարահանվել է ԳԻՏԱԴԱՐԱՆ էջի կողմից։