Աշխարհի ամենթունավոր սունկը կամ արյունոտ ատամ



Աշխարհի ամենաթունավոր  բույսը սունկ է,որը աճում է Ավստրալիայի փշատերև անտառներում, ի ուրախություն մեզ Հայաստանում այս բույսը չի աճում։ «Արյունոտ ատամ» անվանումը ստացել է վառ կարմիր,արյան նման գունավորման պատճառով։ Այս բույսը մարդկանց հայտնի է  դեռ վաղ ժամանակներից, ավելի կոնկրետ 1812 թվականից, այն հայտնաբերել է անգլիացի,որի անունը պատմության մեջ չի մնացել,սակայն կա լեգենդ, որ անգլիացին իր կյանքով է ապացուցել սնկի թունավորությունն ու հետագա սերունդներին
խրատել երբեք չմոտենալ այս անչափ անսովոր ու գրավիչ բույսին։ Հարց կառաջանա․ ինչո՞վ է այն գրավիչ։ Իրականում այն նման է բնության թակարդի, սնկից գալիս  է սուր ելակի հոտ,որն էլ սունկը դարձնում է գրավիչ ու ախորժելի,սակայն այն
համտեսելը և նույնիսկ լեզվով դիպչելը կլինի ձեր կյանքի վերջին գործողությունը։ Այն նման է ծամած ծամոնի,իսկ մակերսը նման է ռետինի, բույն առաջին անգամ տեսնելուց առաջին միտքը որ ունենում են մարդիկ դա  այն է,որ տարածքում արյունահոսող կենդանի կա,սակայն երկար նայելով դրան հասկանում են, որ «արյունահոսողը» հենց ինքը՝ սունկն է։




Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը Arbanyak.blogspot.am -ին պարտադիր է։