Անվտանգության նշանը





Այս նշանին հավանաբար հանդիպել եք բազմաթիվ անգամներ և համոզված եմ,որ շատերին է հետաքրքրել հարցը, թե ինչ է նշանակում սա:Այս նշանը առկա է ամենատարբեր իրերի վրա,բայց այդ բոլոր իրարը ունեն մեկ ընդհանրություն` նրանցում կան օրգանիզմի համար խիստ վտանգավոր նյութեր:Հիիմնականում այս նշանը կարելիա է հանդիպել էլեկտրական մանր ու մեծ մարտկոցների վրա: Շատ քչերը գիտեն նշանի իրական նշանակությունն ու կարևորությունը:



ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Այս նշանը նշանակում է,որ տվյալ առարկան որի վրա պատկերված է այն ՉԻ ԿԱՐԵԼԻ նետել հասարակ,կենցաղային աղբի մեջ:


Ամեն չափահաս տարեկան աղբն է նետում 15-30 լիցքաթափված մարտկոց և այսպիսով ամեն տարի 3-4 միլիարդ մարտկոցներ հայտնվում են աղբանոցներում:
Մարտկոցները պարունակում են` սնդիկ,նիկել,կադմիում կապար և այլ վտանգավոր նյութեր,որոնք խառնվելով հողի ու ջրի հետ հայտնվում են մեր սեղաններին:Որոշ մարտկոցներ պարունակում են կալիումի հիդրոքսիդ, որի քիմիական ազդեցությունը այնքան մեծ է,որ կարող է մաշկի վրա առաջացնել այրվածքներ:

Զարգացած երկրներում,ինչպիսին է օրինակ Գերմանիան բոլորը գիտեն,որ մարտկոցները պետք է նետել հատուկ նախատեսված աղբամանների մեջ,որից հետո մարտկոցները կվերամշակվեն,կմաքրվեն և կրկին կանցնեն վաճառիք,կշահի և վաճառողը,և գնորդը:

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը Arbanyak.blogspot.am -ին պարտադիր է։