Առաջինը ո՞րն է եղել՝ հավը թե ձուն


Հա՞վն է ավելի շուտ առաջացել, թե՞ ձուն. այս հարցը դարեր շարունակ հանգիստ չի տվել փիլիսոփաներին, գիտնականներին եւ պարզապես սովորական մահկանացուներին: Առաջին հայացքից կարծես անլուծելի խնդիր է` ցանկացած հավ առաջացել է ձվից, որը, իր հերթին, առաջացել է մեկ այլ հավից: Ի վերջո բրիտանացի մի խումբ գիտնականներ գտել են այս հարցի պատասխանը` առաջինը հավն է եղել: Գիտնականները պարզաբանել են, որ հավի ձվարաններում արտադրվում է սպիտակուց, որը անվանում են Ovocleidin-17: Ձվի կեղեւի 90 տոկոսը կազմում են հետեւյալ նյութերը. կալցիումի կարբոնատ, պղինձ, ֆտոր, երկաթ, մոլիբդեն, ֆոսֆոր եւ այլն: Այս ամենը հավը ստանում է սննդի միջոցով, իսկ Ovocleidin-17-ը արտադրվում է հավի օրգանիզմում: Քանի որ առանց դրա անհնար է կեղեւի ձեւավորումը, ստացվում է, որ առաջինը եղել է հավը:

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը Arbanyak.blogspot.am -ին պարտադիր է։