Արդյո՞ք ապակին հեղուկ է

1994թ. ուժեղ երկրաշարժը հարվածեց Լոս Անջելեսի Նորս Փրիչ թաղամասին՝սպանելով 57 մարդ և  վիրավորելով ավելի քան 5000-ի:Իսկ նյութական վնասը կազմեց ահռելի 20 միլիարդ դոլլար:Հենց այդպիսի երկրաշարժերն են մեզ ստիպում մտածել,թե ինչքան է պինդ հողը՝ մեր ոտքերի տակ:Առաջին հայածքից ձյութը պինդ է թվում,բայց իրականում այն շատ մածուիծիկ հեղուկ է,անգամ սենյակային ջերմաստիճանում:Մածուծիկությունը հոսելուն դիմադրելու չափն է: Ձեյթունի ձեթը մոտավորապես 100 անգամ մածուծիկ է ջրից,իսկ մեղրը 10.000 անգամ մածուծիկ է ձեթից,իսկ ձյութը 230.000.000.000 անգամ մածուծիկ է ջրից:

Ավստրալիայում` Գվինսլանդի համալսարանում ձյութի վրա կատարվում է աշխարհի ամենաերկարատև փորձը,որը շարունակվում է մինչ օրս:1927 թվականին ձյութը դրվել է ձագարի մեջ,մինչև օրս` 90 տարվա ընթացքում նրանից ընկել է ընդհամենը ինը կաթիլ,այսինքն ամեն տասնամյակում միայն մեկ կաթիլ և ոչ ոք երբեք ներկա չի գտնվել կաթիլի ընկնելու ժամանակ,չնայած 1988 թվականին փորձի այդ ժամանակաշրջաի ղեկավար` Ջորջ Մեյսթոնը մոտ էր նրան,որ տեսներ թե ինչպես է ընկնում կաթիլը,բայց ահա նա մի քանի րոպեյով դուրս է գալիս սենյակից,որպեսզի իրեն թեյ պատրաստի:Դուք կարող եք հետևել այս փորձին առցանց,բայց քանի որ վերջին կաթիլը ընկել է 2014 թվականին,ես կարծում եմ,որ ձեզ մի քիչ սպասել է պետք:

Մեկ ուրիշ նյութ,որի մասին դուք հավանաբար լսել եք,որ նա շատ մածուծիկ հեղուկ է,դա ապակին է:Եթե ուշադրություն դարձնեք հին եկեղեցիների պատուհաններին, կտեսնենք,որ ստորին մասը մի քիչ ավելի հաստ է քան վերինը,շատերը կարծում են,որ ապակին շա՜տ դանդաղ հոսում է,բայց դա այդպես չէ:
Հին աստղադիտակներում,որտեղ օպտիկան չափազանց զգայուն է,անգամ ոսպնայկի փոքր փոփոխություններին այդպիսի բան չի նկատվում,դրանք շատ լավ աշխատում են անգամ հարյուրավոր տարիներ հետո:Բացի դրանից հազարամյա ապակիների ուսումնասիրությունը հոսելու ոչ մի նշան չի հայտնաբերվել:Ճշմարտությունն այն է,որ շատ դժվար է ստեղծել ապակի,որի հաստությունը նույնը լինի ամբողջ մակերևույթին,այնպես որ հարյուրավոր տարիներ առաջ վարպետները ապակիները ուղղակի տեղադրել են հաստ կողմով դեպի ներքև:

Իրականում կապարը,որից կազմված են ապակիների եզրաշերտերը ավելի քիչ մածուծիկություն ունեն,քան ապակին,այնպես որ եթե ապակին հոսեր ներքև թեկուզ շատ փոքր չափով,ապա այդ ժամանակ կապարը վաղուց գենին լցված կլիներ:Բայց ապակին անսովոր է նրանով,որ նա ամուր մարմին է,ինչը նշանակում է,որ սիլիցիումի երկոքսիդի մոլեկուլները չեն կազմում դասավորված կառույց,ինչպես սովորական բյուրեղավանդակում:Դրա փոխարեն նրանք խառնաշփոթի մեջ են,քանի որ ապակին սառեցնում են այնքան արագ,որ հեղուկից պինդ վիճակի անցնելու ժամանակ մոլեկուլները ժամանակ չեն ունենում կազմելու դասավորված բյուրեղավանդակ:Բայց այն` ինչի շնորհիվ պինդ մարմինը պինդ է,այլ ոչ թե հեղուկ մոլեկուլային կապերն են,մարմնի բոլոր ատոմները կամ մոլեկուլները այնքան ամուր են միացված իրար քիմիապես,որ նրանք չեն կարող սայթակել մկը մյոսւի կողքով,այնպես որ ջրի ձյութի կամ ձեթի միջով ատոմները կարող են սայթակել իրար կողքով,իսկ ապակու մեջ չեն կարող:

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը Arbanyak.blogspot.am -ին պարտադիր է։