Պատմություններ,որոնք վկայում են այլմոլորակայինների հետ կոնտակտի մասին

1998 թվականի ամռանը, ֆուտբոլի աշխարհի առաջնությունից երկու շաբաթ առաջ, Միլանում այլմոլորակայիններն առեվանգեցին Անդրեյ Շկոլինին, ով ճանաչված է որպես ռսուսական շանսոնի վառ ներկայացուցիչ: Այլմոլորակայիններն Անդրեյին վիրահատել են իր կամքին հակառակ, նախապես ամրացնելով նրա  ձեռքերը ու ոտքերը հատուկ սեղմակներով: Դա կարող էր համարվել երգչի կողմից հնարված պատմություն,սակայն հետագայում կատարված հետազոտության արդյունքում պարզ դարձավ,որ երգիչն էի մարմնում կրում է այլմոլորակայինների հետվիրահատական միջամտության վկայությունը՝ չորս սանտիմետր երկարությամբ մետաղյա ձողի տեսքով։ 2008 թվականին Օմսկում կատարված բժշկական հետազոտության ընթացքում Անդրեյն իմացավ,որ իր ողնաշարում օտարածին մարմին կա։ Բժիշկները, և նույնիսկ անկախ փորձագետները, շփոթմունքի մեջ էին և չէի կարողանում բացատրություն գտնել։ Անդրեյի մարմնում չկար ոչ մի հետք, ոչ մի սպի, որը կարող էր վկայել վիրահատական միջամտության մասին։ Տիեզերական արտեֆակտը* գտնվում էր հինգերորդ ողի մեջ՝ ողնուղեղից մեկ միլիմետր հեռավորության վրա,որի մոտ է գտնվում նաև աստղաձևհանգույցը։ Երկիր մոլորակի վրա, բժիշկներին դեռևս ծանոթ չեն այսպիսի ոչ հպումային և գերճշգրիտ տեխնոլոգիաներ։
 Հարց է ծագում․ իսկ ինչու՞ Անդրեյն այն ժամանակ, 1998 թվականին, չէր դիմել բժիշկներին։ Պարզվում է,որ արթնանալուց հետո նա մոռացել էր իր հետ կատարվածը։ Ռեգրեսիվ հիպնոսի* արդյունքում Անդրեյը վերհիշեց, թե ինչպես էր տարիներ առաջայդ մետաղյա ձողը հայտնվել իր մարմնում։ Աստիճանաբար  Անդրեյը հիշեց այդ խորհրդավոր օրվա մյուս մանրամասները, նա հիշեց, որ եղել է թռչող ափսեյի ներսում և,որ իրեն վիրահատում էին բարձրահասակ,մոխրագույն էակներ։ Ցավի զգացողություն նա չի ունեցել, սակայն գիտակցել է,որ իրեն վիրահատում են։ Տոմսկի «Ռադար» բյուրոյում կատարված հետազոտությունների ընթացքում Անդրեյի հինգերորդ ողը սկսեց զգալիորեն տաքանալ։
Արդյունքում պարզվեց, որ Անդրեյի մոտ երիտասարդ տարիքում, մինչ այդ իմպլանտանտի տեղադրումը, ախտորոշել էին քաղծկեղ։Պրոֆեսորների կարծիքով, մարդու մարմնում տեղադրված այդ չիպ-դետեկտորը, նախատեսված է ոչ միայն բուժման համար,այլ նաև փորձարկման ենթարկված մարդու  վարքի ովերահսկման  և մոդելավորման համար։ Լիբանանում աշխատող բժիշկը նման մետաղյա ձող էր հայտնաբերել իր հիվանդներից մեկի մարմնում։
Որղ աշխարհում հայտնի են նման հազարավոր պատմություններ։ Ամերիկացի հետազոտող Դորել Սֆինն իր երկրում ձեռնամուխ է եղել ոչ երկրային, անհայտ տեխնոլոգիաների ինտերակտիվ հետազոտման իրականացման համար հիմնադրամի ստեղծմանը, որը նախատեսված է մարդկանց մարմնից դուրս բերված իմպլանտանտների ուսումնասիրման համար։ Ըստ հետազոտողների Խոսքերի, խորհրդավոր արտեֆակտների քիմիական վերլուծության արդյունքները զարմանալի են նրանով, որ դրանց բաղադրության մեջ առկա են Մենդելևի աղյուսակի գրեթե բոլոր ատրրերը։ Ուֆոլոգները* պնդում են,որ այլմոլորակայինները զանգվածային փորձարկումներ են կատարում մարդկանց վրա։


Ուֆոլոգները բացահայտել են մեկ կարևոր օրինաչափություն՝ ՉԹՕ-ները պատահականորեն չեն հայտնվում, այլ՝ կոնկրետ,անոմալ գոտիներում։ Օրինակ,Կարելիայում այլմոլորակայիններին տեսել են տեղի գրեթե բոլոր բնակիչները։ Կարելիայի Վեդլոզերո գյուղում ՉԹՕ-ները հայտնվում են յուրաքանչյուր տարվա մարտ ամսին և որոշ ժամանակ կախված են մնում տեղի լճակի վրա։ Կարելիայում պարբերաբար անհետանում են մեծ թվով մարդիկ՝ բացարձակապես անհասկանալի պատճառներով։
Ամեն տարի ողջ աշխարհում անհետ կորում է երկու միլիոն մարդ ։ Նրանց մեկ երրորդն անհետանում է առանց որևէ պատճառի և խորհրդավոր հանգամանքներում։
Կիևում բնակվող բժշկուհի  Սվետլանա Մամայսուրին այլմոլորակայինները առևանգել են իր սեփական բնակարանից; Նա պատմել է, որ մի գիշեր արթնացել է սարսափելի վախի զգացողության նոպայից։ Նա լսել է մի ձայն,որը նրան հրամայում էր վեր կենալ անկողնուց  և դուրս գալ պատշգամբ։ Եվ հանկարծ, մի ինչ-որ անհասկանալի ուժ նրան տեղափոխել էր ինչ-որ լաբարատորիա։
Նրա կողքին դրված մի քանի վիրահատական սեղանների վրա պառկած էին այլ առևանգված մարդիկ և նրանց վրա դաժան փորձարկումներ էին կատարվում՝ առանց անզգայացման։ Սվետլանան պատմել էր,որ փորձարկումները կատարում էին ցածրահասաակ հումանոիդներ (որոնց հասակը մեկ մետրից չէր անցնում), որոնք ունեյին մոխրագույն մաշկ, մեծ գլուխ և մեծ սև աչքեր։ Վերադարձից մի քանի շաբաթ անց Սվետլանայի քթից ընկան երկու փոքրիկ գլան, իսկ մեկ շաբաթ անց ևս մեկը։ Նա դրանք տարավ հետազոտական ինստիտուտ, որտեղ պարզվեց,որ այդ իմպլանտանտները պատրաստված են բարձրածխածնային  պողպատից, սովորաբար այդ ձուլվածքը կիրառվում է միայն ծանր արդյունաբերության մեջ։
Ողջ աշխարհում հայտնաբերվել են հին քաղաքակրթությունների կողմից բարձր տեխնոլոգիական սարքավորումների կիրառման դեպքեր, սակայն այդ սարքավորումների արտադրության հետքերը ոչ մի տեղ հայտնաբերված չեն, այսինքն, այդ արտադրությունն իրականացվել է երկրային մակերևույթի սահմաններից դուրս։ Իսկ դա նշանակում է,որ մարդիկ այլմոլորակայինների հետ կոնտակտի մեջ են մտել աշխարհի ստեղծման առաջին իսկ օրվանից։ Դեպքերից որոշները բավականին հայտնի են,ինչպես օրինակ՝ բուրգերը, դրանցից որոշներում կան անցքեր,որոնք ժամանակակից ամենազարգացած տեխնոլոգիայով հնարավոր չէ բացել։ 

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը Arbanyak.blogspot.am -ին պարտադիր է։