«Յունո» սարքը հասել է Յուպիտերի ուղեծրին

«NASA»-ն հայտարարել է, որ Յուպիտերի ուսումնասիրության համար ստեղծված «Յունո» սարքն իր մեկնարկից 5 տարի հետո, վերջապես հասել է Յուպիտերի ուղեծրին։ Սարքը հաջողությամբ ավատել է 35 րոպե տեվողությամբ շրջանցումն ու դանդաղեցնելով արագությունը հայտվել է Յուպիտերի գրավիտացիոն դաշտում։ Այդ ընթացքում սարքի կառավարման կենտրոնը կարող է արձակել միայն պարզ ազդանշաններ, այնպես որ արբանյակի գլխավոր ալեհավաքը այդ պահին չի կառավարվել Երկրից։ Շրջանցման ժամանակ արբանյակն աշխատել է ինքնակառավարմամբ։ Սարքն իր
միջմոլորակային աշխատանքը կավարտի մոտավորապես կես տարուց,որից հետո այն
կինքնաոչնչանա մթնոլորտի ճնշման տակ։ «Յունո»-ն երկրորդ  ուսումնասիրության համար ստեղծված սարքն է,որ մտել է ուպիտերի ուղեծիր, ավելի վաղ՝ 1995-ից 2003 թվականներին Յուպիտերի ուղեծիր մտել է ևս մեկ սարք ՝ «Գալիլեո»-ն։

Սարքը Յուպիտերի ուղեծրին հասցնելու համար ծախսվել է հինգ տարի և մեկ միլիարդ դոլար,այն իր ընթացքը սկսել էր 2011-ին և դրանից  հետո անցել մոտ 3 միլիարդ կիլոմետր։
Ծրագրի ավարտից հետո առաջին անգամ հնարավոր կլինի մտնել Յուպիտերի ամպի տակ և իմանալ նոր տեղեկություններ մոլորակի ու արևային համակարգի մասին։

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը Arbanyak.blogspot.am -ին պարտադիր է։