Սև խոռոչ։ Ի՞նչ է դա․․․




Այսօր կփորձեմ պատմել այսպես ասած սև անցքերի կամ սև խոռոչի մասին, չնայած նրան որ այս երևույթի մասին խոսելը բավականին բարդ է, քանի որ այն լիովին բացահայտված չէ։ Այս գրառման մեջ մեծամասամբ կլինեն վարկածներ։



Սև խոռոչը, ըստ հարաբերականության ընդհանուր տեսությանտիեզերքի մի տեղամաս է, որի գրավիտացիոն դաշտն այնքան հզոր է, որից ոչինչ, նույնիսկ լույսը, չի կարող դուրս գալ։ Այս ամենը հասկանալի դարձնելու համար ասեմ,որ սև խոռոչի գույնը պայմանավորված է գերհզոր գրավիտացիոն դաշտով,նրա ձգողականությունն այնքան մեծ է,որ այն կլանում է նույնիսկ իր իսկ արձակած լույսը և այն չի տարածվում այլուր։



Ինչպե՞ս է առաջանում․ Սև խոռոչն առաջանում է աստղի կյանքի վերջին, երբ նրա միջուկային վառելանյութի պաշարն սպառվում է, և սեփական ձգողության ուժի ազդեցությամբ աստղն սկսում է սեղմվել։ Միաժամանակ, սեղմմանը զուգընթաց, աստղի մակերևույթի վրա ձգողության ուժն այնքան է մեծանում, որ լույսն անգամ այլևս չի կարողանում արձակվել աստղից, և աստղը փոխարկվում է անտեսանելի մի «դատարկության»։ Այդ «դատարկությունը» կարելի է բացատրել միայն որոշ չափով, այն էլ գիտական լուրջ տերմինների օգտագործմամբ,որն անիմաստ կդարձնի գրառումը,քանի որ մարդիկ չեն հասկանա դրանք։ 

 
  Սև խոռոչները իրանց գերհզոր մագնիսական ուժի հետևանքով բավականին սեղմված են,այսինքն նրանք ունեն հսկայական զանգված բայց փոքր չափեր, օրինակ եթե Երկիր մոլորակը դառնա սև խոռոչ (որը տեսականորեն հնարավոր է) այն կունենա նույն քաշը, սակայն 2 սանտիմետրից էլ քիչ տրամագիծ, եթե Արևը վերածվի սև խոռոչի այն կունենա 6 կմ տրամագիծ և սկզբնական շրջանում կկշռի այնքան որքան հիմա(իսկ հետագայում կլանելով ճանապարհին հանդիպածը կմեծացնի ծավալը)։ Սակայն վերևում նշվածը՝ Երկրի սև խոռոչ դառնալու մասին հնարավոր է միայն տեսականորեն,սակայն գործնականում այն անհնար երևույթ է քանի որ արեգաից ավելի փոքր աստղերը չեն կարող դառնալ սև խոռոչ թեկուզ միայն այն պատճառով,որ դրանք չունեն այդքան հզոր գրավիտացիոն ուժ։ 



    Ինչպես բոլոր գալակտիկաներում, այնպես էլ Ծիր Կաթին գալակտիկայի կենտրոնում սև խոռոչ գոյություն ունի։ Ծիր Կաթինի կենտրոնում էլ գտնվում է հսկայական չափսերի հասնող սև խոռոչ, որի զանգվածը թեև 3-4 միլիոն անգամ առավել է Արեգակնային համակարգի արևից, բայց չափսերով տասն անգամ փոքր է։

Հարց կառաջանա՝ ինչու՞ բոլոր աստղերը չեն դառնում սև խոռոչներ․բացատրությունն հետևյալն է՝ եթե բոլոր աստղերի զանգվածն այնքան մեծ լիներ,որ նրանք ենթակա լինեին սև խոռոչ դառնալու ապա տիեզերքում կսկսվեր «խառնաշփոթ» և բոլոր ավելի փոքր աստղերը կվերանային,սակայն ի ուրախություն մեզ՝ չափսերով ոչ մեծ մոլորակի բնակիչների մոտավորապես 1000 աստղից միայն մեկն է ունենում այնքան մեծ զանգված,որ ենթակա է դառնում վերածվելու սև խոռոչի։

 Սև խոռոչներն անմիջական դիտարկումով անհնար է հայտնաբերել, քանի որ նրանք տեսանելի չեն, կոպիտ ասած նրանք կլանում են նույնիսկ իրենց տեսքը(իրենցից արձակվող լույսը)։



Կա վարկած,որն ասում է, թե աշխարհի վերջը սկսվելու է սև անցքերից։ Ըստ հայտնի տեսության`տիեզերքի բոլոր մարմինները շարժվում են սև անցքերի շուրջ: Գրեթե բոլոր հայտնի գալակտիկաների կենտրոնում կան սև անցքեր: Սա կարող է նշանակել, որ աստղերը, և նույնիսկ ամբողջ գալակտիկաներն, ի վերջո պետք է վերանան:
Սև խոռոչն անցնում է գալակտիկայի միջով
Ըստ գիտնականների նման իրադարձություն մեզ սպասում է մոտ 10 մլն տարի հետո: Իր հերթին նման անցքի անցումը Երկրի կողքով տեղի է ունենում մոտավորապես 100 հազար տարին մեկ: 2011 թվականի հունիսին ֆիզիկոսներն առաջարկել են Արևի հետ վաղեմի սև անցքերի բախումը հայտնաբերելու ևս մի ճանապարհ: Գիտնականները հաշվարկել են Երկրի և սև անցքի բախման հետևանքները: Ըստ նրանց՝ վաղեմի սև անցքերը գոյացել են Մեծ պայթյունից անմիջապես հետո:Այդ օբյեկտներն, ըստ տիեզերական ուսումնասիրությունների, այդքան էլ մեծ ծավալի չեն. հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են մինչև մեկ միլիարդ տոննա մեծության անցքեր: Կատարված հետազոտությամբ գիտնականները հաշվարկել են, թե ինչ տեղի կունենա, երբ այդպիսի անցքը բախվի Երկրի հետ, նաև գնահատել են այդպիսի բախման հավանականությունը: Պարզվել է, որ նման բախման պատճառ կարող է լինել սեյսմիկ ալիքը, որ կհասնի մոլորակի մակերևույթի բոլոր կետերին գրեթե միաժամանակ: 


Կա մի զարմանալի փաստ՝ վերևում նշվեց,որ սև խոռոչները անտեսանելի են, քանի որ կլանում են իրենց իսկ լույսը, սակայն տիեզերքում ամենապայծառ  օբյեկտները հավանաբար նույնպես սև խոռոչներն են։ Ինչպե՞ս․․․
Որոշ գալակտիկաների կենտրոններում հավանաբար կան գերխոշոր զանգվածներով Սև խոռոչներ, որոնց անվանում են քվազարներ։ Իսկ նրանց շատ պայծառ կենտրոնները լուսարձակում են, որովհետև գալակտիկական Սև խոռոչները «խժռում» են շրջակա առանձին գոյացությունների, որոնց նյութն այդ ընթացքում շիկանում է, և անջատում է վիթխարի քանակությամբ էներգիա՝ լույսի և այլ ճառագայթումների ձևով։ Ենթադրվում է, որ մեր գալակտիկայի կենտրոնում նույնպես կա սև խոռոչ, որը կոչվում է «Աղեղնավոր-Ա»։ Այն ունի Արևից 2.600.000 անգամ մեծ զանգված և գտնվում է մեր Արեգակնային համակարգից 26.000 լուսատարի հեռավորության վրա։ Այն հայտնաբերել են մի արտասովոր դեպքի պատճառով։ Ինչպես արդեն նշվեց, սև խոռոչների շուրջը տարածությունը շատ արտասովոր ձևով է «իրեն դրսևորում»։ Գալակտիկայի կենտրոնում կային աստղեր, որոնք մի քանի անգամ մեծ էին արևից, սակայն գալակտիկայի կենտրոնի շուրջը պտտվում էին շատ մեծ արագությամբ՝ մոտավորապես 3000 կմ/վ արագությամբ։ Առաջադրվեց վարկած, ըստ որի գալակտիկայի կենտրոնում գոյություն ունի սև խոռոչում, որն էլ շեղում է տվյալ աստղերի ուղեծրերը։

Սև խոռոչի հետ կապված վարկածներ և հետաքրքիր պատմություններ կներկայցավի հետագա գռաումներում․․․․






Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը Arbanyak.blogspot.am -ին պարտադիր է։