Որտեղ և ինչպես է առաջացել պաղպաղակը․․․




Պաղպաղակի առաջացումն ունի բազմաթիվ վարկածներ: Որոշ աղբյուրներ պնդում են, որ այն ուտում էին դեռ Ալեկսանդր Մակեդոնացին, Ներոնը և շատ այլ եգիպտական փարավոններ:
Սակայն պատմության մեջ առաջին պաղպաղակի ստեղծման մասին հիշատակվում է դեռս հեռավոր 1660 թվականը: Իտալացի Պռոկոպիո Կուլտելլին Փարիզում ստեղծեց սառը զովացուցիչ ըմպելիքի և հատուկ նյութերի միջոցով պատրաստվող նոր քաղցրեղեն, որը ստացավ պաղպաղակ անվանումը: Իսկ արդեն մրգային պաղպաղակը առաջացել է Ֆրանսիայում` XVII դարում:
Իսկ արեն XVIII դարում պաղպաղակը մեծ տարածում գտավ բարձրաշխարհիկ մարդկանց շրջանում: Այն բավականին թանկ արժեր` մոտ երկու հարյուր ամերիկյան դոլլար, մինչ այն ժամանակ, երբ Բալթիմորցի Յակոբ Ֆասսելը չհնարեց պաղպաղակների պատրաստման նոր և ավելի էժան եղանակ, որի արդյունքում պաղպաղակի գինը նվազեց մինչև 25 ցենտներ: Իսկ ահա շոկոլադե պաղպաղակը առաջացավ շատ ավելի ուշ` 1921 թվականին Կրիստին Նելսոնի կողմից` ԱՄՆ-ում: Այս գաղափարը վերջինիս մոտ առաջացավ այն ժամանակ, երբ դպրոցական երեխան խանությում չէր կարողանում կողմնորոշվել, գնել պաղպաղակ, թե շոկոլադ: Իսկ  առաջին փայտիկներով պաղպաղակները առաջացել են 1924 թվականին` ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում:

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը Arbanyak.blogspot.am -ին պարտադիր է։