Մութ էներգիա։ Ի՞նչ է դա


Ուզում եմ  սկսել նրանից,որ դպրոցում ՝ մեր սովորած ֆիզիկան և իրական ֆիզիկան բավականին տարբերվում են իրարից։ Ի՞նչ է սա նշանակում։ Դպրոցում մեզ սովորեցնում են այն ֆիզիկան,որը այդ տարիքում մեզ «վերաբերում» է, իսկ մնացածը ինչ չեն սովորեցնում մեզ չի «վերաբերում», այսինքն ինչպես բոլոր  գիտությունները այնպես էլ ֆիզիկան, ես կասեյի՝ հատկապես ֆիզիկան ունի շատ մութ կողմեր։ Դպրոցում մեզ սովորեցնում են,որ ֆիզիկան հաստատուն գիտություն է և որ միշտ և ամեն տեղ աշխատում են ֆիզիկայի օրենքները։ Իրականում այդպես չէ, տիեզերքում և նույնիսկ Երկիր մոլորակի վրա կան բաներ,որոնք այս կամ այն կեպ հակասում են ֆիզիկայի օրենքներին։ Դրանցից մեկի ՝ մութ էներգիայի մասին կարող եք կարդալ ներքևում, հետագայում նորից կանրադառնանք ֆիզիկայի օրենքներին հակասող երևությների։

Մութ էներգիա․Տեսանելի տիեզերքը կազմում է ողջ տիեզերքի միայն 4%-ը։ 1998 թ.-ին գիտնականները ուսումնասիրելով գերնոր (Supernova) աստղերի լույսը եկան այն եզրակացության, որ տիեզերքը ընդարձակվում է մեծացող արագությամբ։ Գիտնականները պարզեցին, որ կա մի էներգիա, որը ստիպում տիեզերքը ընդարձակվել մեծացող արագությամբ և այդ էներգիան ստացավ «Մութ էներգիա» անվանումը, քանի որ այն չի ենթարկվում ֆիզիկայում գործող օրենքներին։ Մութ էներգիան կազմում է տիեզերքի մոտ 73%-ը։ Այն հավասարաչափ տարածված է ամբողջ տիեզերքում և տիեզերքի վրա ազղդում է, որպես հակագրավիտացիոն ուժ։ Եթե մութ էներգիան լիներ թույլ կամ ուժեղ, ապա մեր գալակտիկայում աստղերի առաջացման արագությունը դանդաղ կլիներ և չէին առաջանա բավարար քանակությամբ ծանր էլեմենտներ, որոնցից կազմված է մեր մոլորակը։ Իսկ 1980- ականններին գիտնականները պարզեցին, որ գալակտիկանները արագ են պտտվում, և այդ արագության պատՃառով պետք է, որ հեռանային իրարից և ոչ թե կուտակվեին։ Հետևաբար պետք է լիներ մի մատերիա, որն ապահովոր ինչ-որ ձգողականությամբ։ Այդ մատերիան անվանվեց «Մութ Մատերիա», որը կազմում է տիեզերքի 23%-ը։

Գիտնականները պարզել են, որ մեզ տեսանելի տիեզերքը կազմում է ողջ տիեզերքի միայն 4%-ը։ Մնացած 96%-ը կազմում է մութ էներգիան և մութ մատերիան։

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը Arbanyak.blogspot.am -ին պարտադիր է։