Քվազարներ





Շարունակելով զարմանահրաշ տիեզերքի  թեման, այսօր ուզում եմ խոսել մի երևույթի մասին,որի մասին նախկին գրառումներում խոսվել է, սակայն այս գրառման մեջ ավելի մանրամասնկպատմեմ դրանց մասին։ Խոսքը գնում է տիեզերքի ամենապայծառ մարմինների՝ Քվազարների մասին։
Երկնային ծագում ունեցող ռադիոալիքների ճառագայթման աղբյուրը՝ քվազարը, հզոր էնեգիայով օժտված հեռավոր գալակտիկայի կորիզ է։ Առաջին անգամ այդ չափազանց պայծառ երկնային մարմինների ուշադրության արժանանալու պատճառը նրա էլեկտրամագնիսական ճառագայթման սպեկտրում կարմիր շեղման գրանցումն էր ինչպես տեսանելի լույսի, այնպես էլ ռադիոալիքային տիրույթներում։ Այլ խոսքով աստղը կազմող նյութի ճառագայթման հաճախությունը ավելի փոքր էր, քան երկրային պայմաններում նույն նյութի ճառագայթման հաճախությունը։ Բացի այդ ճառագայթման անկյունային բաշխվածությունը առավելապես նմանեցվում էր կետային աղբյուրի, ասել է թե աստղերի ճառագայթմանը, քան ձգված աղբյուրի տեսքով գալակտիկաների ճառագայթմանը։

Որքան էլ որ զարմանալի հնչի քվազարների ճառագայթման էներգիան երբեմն ավելին է, քան հարյուրավոր միլիարդ աստղային համակարգեր ունեցող գալակտիկայի էներգիան։

Առաջին քվազարի հայտնաբերման «պատիվը»  բաժին է ընկել ամերիկացիներին, դեռ հեռավոր 1950 թվականին, այն հայտնաբերվեց  ռադիոաստղադիտակի օգնությամբ և կոչվեց 3C48:

Հետաքրքիրն այն է,որ քվազարները փոխում են իրենց պայծառությունը, ռադիոճառագայթման հաճախականությունն ու ռենտգենյան կամ ինֆրակարմիր ճառագայթումները։Այդ տիեզերական օբյեկտները հեռանում են մեզանից գրեթե լուսային 250 000 կմ/վրկ արագությամբՏիեզերքումուրիշ ոչինչ այդպես արագ չի շարժվում:

Ամենահեռավոր
  ULAS J1120+0641 կվազարը  մեզանից հեռու է 12,9 միլիարդ լ.տ.
Իր պայծառությամբ այն 63 տրիլիոն անգամ ավելի պայծառ է քան մեր Արեգակը: Այս կվազարը հնարավոր է եղել տեսնել ի շնորհիվ բրիտանական <UK Infrared Telescope Deep Sky Survey> ծրագրի:



Քվազարները որպես «վտանգ»

Կա վարկած,որ քվազարները ստեղծվել են մեծ պայթյունից հետո և այդ պատճառով դրանք այդքան հեռու են մեզնից և պայծառ, մեկ այլ վարկած ասում է,որ հնարավոր է դրանք  գերքաղաքակրթություններ են,ինչ որ արարածներ այնքան են զարգացել,որ կարողացել են մի տեղում հավաքել միլիոնավոր արեգակներ, ի՞նչ կլինի,եթե դա իրոք այդպես լինի։

Եկեք մի պահ ուղղակի պատկերացնենք․ Եթե նույնիսկ մեք  քվազարի էներգիան կենտրոնացած լինի որևէ քաղաքակրթության ձեռքում, նրանք կարող են ճանապարհորդել ժամանակի, տարածության և նույնիսկ զուգահեռ աշխարհների միջով, մի խոսքով կարող են անել այն ինչ ուզում են,իսկ մենք նրանց աչքին կլինենք այնպես, ինչպես մրջյունը մեր աչքին, սարսափելի է,բայց չմոռանանք ,որ սա ուղղակի վարկած է։

Այսքանով չենք փակում քվազարների թեման,հաջորդ գրառումներում նույնպես կանրադառնանք դրանց։








 

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը Arbanyak.blogspot.am -ին պարտադիր է։