Ծառատունկ՝ ռմբակոծիչների միջոցով

Մոլորակի անտառները շատ արագ կարելի է վերականգնել հին ռմբակոծիչների միջոցով, որոնք նախատեսված էին հակառակորդի տարածքում ականապատ արգելափակոծ ստեղծելու համար: Պետք է միայն նրանց ձևափոխել, որ կարողանան սերմային ռումբեր նետել:

Lockheed Martin Aerospace ընկերությունը առաջարկում է C-130 ռմբակոծիչները օգտագործել դժվարամատչելի տարածքներում ծառեր տնկելու համար՝ գորգային ռմբակոծումների միջոցով:

Այդ գաղափարը առաջացել է Մասաչուսեթս նահանգում, երբ կառավարությունը աղտոտող էլեկտրակայաններով բոլոր ընկերություններին պարտավորեցրեց ծառեր տնկել՝ նրանց առաջացրած ածխածնային հետքը նվազեցնելու համար: C-130 ռմբակոծիչով ծառեր տնկելը ձեռքով տնկելուց երկու անգամ էժան է:



— «Ականապատ տարածք ստեղծելու սարքավորումները բավականին ճշգրիտ են և կարող են հեշտությամբ հարմարեցվել ծառեր տնկելու համար», — պնդում է օդաչու Փիթեր Սիմոնսը:
Այսօր, աշխարհում 2500 C-130 ինքնաթիռ կա, որոնք օգտագործվում են 70 երկրներում, այնպես որ ծառերի առաքման և տնկելու համակարգը լայն տարածված է և հասանելի:
Հարմարեցված այդպիսի ցանկացած ինքնաթիռ օրական մի քանի անգամ կարող է ռմբակոծել տունկի համար նախատեսված տարածքը՝ ընդհանուր առմամբ նետելով մինչև 900 000 «կանաչ ռումբեր», որոնց մեջ են գտնվում տնկիները:
— «Դա 125 հազար ծառ է մեկ թռիչքի ժամանակ, և 900 հազար՝ մեկ օրվա ընթացքում», — պատմում է Lockheed Martin ընկերության ներկայացուցիչ Փիթեր Սիմոնսը (Peter Simmons):
Ծառի տնկիները կրող կոները ստեղծված են այնպես, որ բավականին խորը մտնեն հողի մեջ, որը բավարար կլինի երիտասարդ ծառի հետագա աճի համար: Նրանց մեջ կան պարարտանյութեր և նյութ, որը կլանում է խոնավությունը շրջակա միջավայրից՝ այդ կերպ իրականացնելով բույսերի ոռոգում:
Կոնի նյութը, չնայած իր ամրությանը, հողի մեջ ընկնելուց հետո միանգամից սկսում է քայքայվել՝ թույլ տալով երիտասարդ ծառին իր արմատները ծլեցնել դեպի խորքը՝ հուսալի կերպով ամրանալով տվյալ տեղում:
Անտառի վերականգնումը օդից, ոչ մի բանով չի տարբերվում ձեռքով տնկելուց, բայց ճահճային և լեռնային տարածքում այն ավելի արագ և էժան կլինի, իսկ շատ դեպքերում այն միակ տարբերակն է՝ ինչ-որ բան տնկելու: Եթե ամեն ինչ ճիշտ է արված, ապա օդային անտառատունկի հաջողությունը կլինի 70%, իսկ դա օրական  գրեթե 900 հազար ծառ է: Մոլորակի համար բավականին հաջող օր է չէ՞: Մեկ մարդը կարող է 1000-ից ոչ ավել ծառ տնկել, և հաջողության տոկոսը կլինի 95%:

— «Եթե մենք պատրաստվում են պայքարել գլոբալ տաքացման դեմ՝ ածխածինը ծառերի մեջ պահելու եղանակով, մենք ամեն տարի պետք է միլիոնավոր ծառեր տնկենք: Եվ օդային անտառատունկը, երևի, միակ տարբերակն է», — կարծում է ընկերության նախագահ Մոշե Ալմարոն:

Այդպիսի կանաչ ռումբերը կարող են հարմարեցվել ցանկացած տարածքի համար և կարող են լիցքավորվել պիտանի բույսերի սերմերով, անգամ անապատային տարածքների համար: Եգիպտոսում Սինայի անապատի անտառապատման օդային նախագիծ գոյություն ունի: Նաև Հյուսիսային Աֆրիկայում, Կանադայի, Ավստրալիայի և ԱՄՆ-ի տունդրաներում անտառտունկի հնարավորություններն են ուսումնասիրվում:
Lockheed Martin ընկերությունը 5 տարվա ընթացքում կարող է 5 միլիարդ ծառ տնկել: Դա բավական է 500 հազար հեկտար անտառ վերականգնելու համար:
Նյութի աղբյուր ՝  Gitadaran.am



Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը Arbanyak.blogspot.am -ին պարտադիր է։