Աշխարհում ամենաթունավոր 5 կենդանիները



Մոլորակի վրա գոյություն ունեն հազարավոր կենդանիների տեսակներ,նրանցից ոմանք մարդու բարեկամներն են,ոմանք այսպես ասած թշնամիները:


Կատաղի օձ կամ ցամաքային տայպան



Մենք չէինք կարող այս ցուցակում չներառել կատաղի օձին: Այն ցամաքային օձերի մեջ ամենավտանգավոր թույնն ունի: Մի խայթոցում պարունակվող թույնի առավելագույն ծավալը, որ արձանագրվել է մինչ այժմ, 110 մգ.-ն է: Սա բավական է 100 մարդ կամ 250000 մուկ սպանելու համար: Այս օձը սովորական կոբրայից և բոժոժավոր օձերից 10 անգամ ավելի թունավոր է: Բարեբախտաբար կատաղի օձը առանձնապես ագրեսիվ չէ և հազվադեպ է հանդիպում մարդկանց վայրի անտառներում: Մինչ այժմ ոչ մի ճակատագրական դեպք չի գրանցվել, թեպետ կատաղի օձը կարող է սպանել հասուն մարդու ընդամենը 45 րոպեյվա ընթացքում: 




Սև կարիճ 


Սև կարիճը կարիճների մեջ ամենաթունավորն է,նրա մարմնի չափսերը ձգվում են մեկից մինչև տասնութ սանտիմետր,Սև կարիճի խայթոցի հետևանքներից է դեմքի և ուսագոտու մկանի ջղակծկումը , որը ժամանակ առ ժամանակ կրկնվում է: Դա հատկապես զգալի, նկատելի է արտահայտվում այն ժամանակ, երբ հիվանդը սկսում է ծամելու կամ էլ կլլման շարժումներ կատարել: Ուստի մինչ շտապօգնության գալը պետք է հիվանդին զգուշացնել, որ փորձի նման շարժումներ չկատարել ու հնարավորինս հանգիստ վիճակ պահպանել:



Թունավոր գորտ


Այս գորտը սովորաբար հանդիպում է Հարավային Ամերիկայում և Կենտրոնական Ամերիկայում: Այն արտազատում է բատրախոտոկսին կոչվող թույն, որն արձակվում է ականջների հետևում գտնվող գեղձերի միջոցով: Թույնի այս տեսակը շատ վտանգավոր է և կարող է ընդհուպ մահացու լինել:


Արկղաձև մեդուզա


Ասիայի և Ավստրալիայի օվկիանոսներում հանդիպող այս մեդուզան համարվում է աշխարհի ամենաթունավոր կենդանին: Այն ունի շոշափուկներ, որոնցից արտադրվում է նեմատոքսիկ (թույնի տեսակ): Երբ այն անցնում է մաշկի տակ, առաջացնում է արյան ճնշման բարձրացում, սրտի կաթված և անգամ մահ:Արևադարձային ջրերում հանդիպող արկղաձև մեդուզայի հարձակումից հետո առաջին օգնություն ցույց տալու համար 15-30 րոպե պետք է մարմնի վնասված հատվածը դնել քացախի մեջ: Եթե հարձակումը եղել է ոչ արևադարձային ջրերի արկղաձև մեդուզայի կողմից, վնասվածքը պետք է ցայել ծովի ջրով: Խուսափեք վնասված հատվածը տրորելուց կամ քորելուց: Պետք չէ օգտագործել սառույց կամ տաք ջուր:



Բրազիլական թափառող սարդ


Հայտնի նաև իբրև բանանային սարդ` այն 2007 թվականին գրանցվել է Գինեսի գրքում որպես ամենաթունավոր սարդ: Հիմնականում հանդիպում է Հարավային Ամերիկայում` բանանների մեջ: Բրազիլական թափառող սարդի թույնի մեջ պարունակվում է մեծ քանակությամբ սերոտոնին, որը խայթոցը դարձնում է շատ ցավոտ: Այն նաև պարունակում է նեյրոտոքսիններ, որոնք առաջացնում են անդամալուծություն, շնչառական խնդիրներ և մահ: Բրազիլական թափառող սարդի թույնը համարվում է բնության Վիագրա, քանզի այն առաջացնում է պրիապիզմ կամ մի ժամ տևող պաթոլոգիական էրեկցիա: Փորձագետներն ուսումնասիրում են այս թույնը` հուսալով, որ այն կարող է կիրառվել էրեկցիոն խանգարումներ ունեցող հիվանդներին բուժելու նպատակով:








Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը Arbanyak.blogspot.am -ին պարտադիր է։