Ինչպե՞ս է ստեղծվել ինտերնետ կապը։




Համաշխարհային ինտերնետ կապի ստեղծումը բավկանին հետաքրքիր պատմություն ունի,սակայն մենք այսօր ավելի շատ կկենտրոնանանք ինտերնետ կապի ամենահիմնական մասի՝ ինտերնետ մալուխի ստեղծման և մայրցամաքների մեջև դրանց անցկացման մասին

որ մենք ճանաչում ենք այսօր որպես վեբ (web)՝ HTML էջերի ամբողջությունը, որն ընդգրկում է տեքստ, հղումներ, նկարներ, URL հասցեներ՝ հասանելի HTTP հաղորդակարգով։ Ինտերնետնորն իրենից ներկայացնում էաշխարհով մեկ տարածված, հասարակության ազատ օգտագործման համար նախատեսված համընդհանուր ցանց է՝ կազմված համակարգչային ցանցերից, որոնք իրականացնում են տվյալների փոխանցում և փոխանակում՝ օգտագործելով ստանդարտեցված Համացանցային հաղորդակարգը (IP)։ Այն ցանցերի ցանց է, որը կազմված է միլիոնավոր փոքր՝ մասնավոր և հասարակական ցանցերից (տան ցանցեր, ակադեմիական, բիզնես և կառավարական ցանցեր), որոնք իրար հետ կապվում են պղնձյա լարերով, անլար կապով և օպտիկա-մանրաթելային լարերով,որի մասին էլ այսօր կխոսենք։


Ինչպե՞ս է դա արվում։


FTTP մանրաթելային,ստորջրյա մալուխ։
Տվյալների փոխանցման համար ստեղծված մանրաթելային մալուխները,որ շատ ավելի հայտնի են որպես՝ FTTP կամ  FTTH  իրար են կապում ինտերնետ կապին միացած յուրաքանչյուր բան,նույնիսկ մայրցամաքները և ի միջի այլոց բոլոր մայցամաքները բացի Անտարկդիդայից:Հիմա հարց կառաջանա, թե ինչպե՞ս կարելիա հոսանքալար անցկացնել մի մայրցամաքից մյուսը․ պատասխանը պարզ է՝ չնայած այն բանին,որ քաղաքային լարերն անցնում են օդով, միջմայրցամաքային լարերը իրենց երկարության և ծանրության պատճառով չեն կարողա անցնել օդով և հետևաբար անցնում են օվկիանոսներով, ավելի կոնկրետ օվկանոսի հատակով և այդ պատճառով այդ լարերը պետք է դիմացկուն լինեն,իսկ դա ենթադրում է ծանր քաշ և հաստություն։ Նկարում պատկերվածը ստորջրյա մալուխ է։ Նրա տրամագիծը  69 մմ է, սակայն հենց ինքն է փոխանցում կապի միջազգային տրաֆիկի 99%-ը  (այսինքն ինտերնետ, զանգ և նմանատիպ այլ տվյալներ): Միավորում է այն մեր մոլորակի բոլոր մայրցամաքները, բացառությամբ Անտարկտիդայի: Այդ զարմանալի օպտիկամանրաթելային մալուխները անցնում են բոլոր օվկիանոսների միջով:

Սա  "CS Cable Innovator" է, որը մշակվել է հատուկ օպտիկամանրաթելային մալուխները տեղադրելու համար և հանդիսանում է աշխարհի ամենահզոր նավը: Այն կառուցվել է Ֆինլանդիայում 1995թ-ին, և օժտված է 145 մետր երկարությամբ և 24 մետր լայնությամբ: Այն ի վիճակի է տեղափոխել մինչև 8500 տոննա օպտիկամանրաթելային մալուխ: Նավն ունի 80 խցիկ, որոնցից 42 –ը նավապետների համար է,  36 –ը՝ անձնակազմի, և երկուսը լյուսք խցիկներ են: Առանց տեխնիկական սպասարկման և վերալիցքավորման այն կարող է 
աշխատել մինչև 42 օր, իսկ եթե նրան ուղեկցի սատարման նավը, ապա՝ 60 օր:



2012թ-ին 100 Գբիթ/վ թողունակությամբ տվյալները փոխանակելու ստորջրյա ջրանցք է ներկայացվել: Ձգվում է այն ողջ Ատլանտյան օվկիանոսով և նրա խորությունը հավասար է 6000 կիլոմետրի: Պատկերացրեք, որ երեք տարի առաջ կապի միջատլանտյան  ջրանցքի թողունակությունը 2,5 անգամ ավելի փոքր էր և հավասար էր  40 Գբիթ/վ-ի: Այսօր  "CS Cable Innovator"-ի նման նավերը մշտապես ջանում են մեզ ապահովել արագ միջմայրցամաքային ինտերնետով:Ստորջրյա օպտիկական մալուհխի հիմնկան մասը կազմում են պաշտպանիչ շերտերը,իրականում այն շատ բարակ է՝ 69մմ,սակայն նրա շուրջը գտնվող պաշտպանիչ շերտը անհամեմատ մեծացնում է նրա չափսերը։


Լարի բաղադրությունը։
1. Պոլիէթիլեն

2. Մայլարային ծածկույթ

3. Բազմաջիղ պողպատյա լարեր

4. Ալյումինե պաշտպանություն ջրից

5. Պոլիկարբոնատ

6. Պղնձե կամ ալյումինե խողովակ

7. Վազելին

8. Օպտիկական մանրաթելեր



Կից ներկայացնում ենք նաև այս պասին պատմող տեսանյութ, անգելերն լեզվով։



Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը Arbanyak.blogspot.am -ին պարտադիր է։