Ամերիկացի ֆիզիկոսները օբյեկտը սառեցրել են մինչեւ ռեկորդային ցածր ջերմաստիճանի

ԱՄՆ ստանդարտներիեւ տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի գիտնականները մեմբրանը սառեցրել են մինչեւ 1/5 քվանտային մինիմումի, ինչը նախկինում անհնար էր համարվում, հայտնում է Science Alert-ը:
20 միկրոմետր տրամագծով եւ 100 նանոմետր հաստությամբ ալյումինից մեմբրանը սառեցրել են մինչեւ 360 միկրոկելվին: Գիտնականներն այդպիսով հասել են լազերի օգնությամբ լաբորատորիայում գրանցած ամենացածր աստիճանին:
«Դա ավելի սառն է, քան Տիեզերքի ցանկացած կետում ցանկացած բնական օբյեկտ»,- ասում է հետազոտող Ջոն Թոյֆելը:
Գերցածր ջերմաստիճան ստանալու համար սովորական պայմաններում առաջանում է քվանտային հակադարձ գործողության սահմանը: Այդպես են անվանում վիճակը, երբ գրանցած գերցածր ջերմաստիճանի չափումը տաքացնում է սառեցվող օբյեկտը: Այդ պատճառով ֆիզիկոսները չափել են ոչ թե մեմբրանի ջերմաստիճանը, այլ նրա կողմնային ամրակների տատանումների մակարդակը:
Տեսականորեն տեխնոլոգիան թույլ է տալիս այնպես իջեցնել ջերմաստիճանը, որ այն հասնում է բացարձակ զրոյի: 

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը Arbanyak.blogspot.am -ին պարտադիր է։