Գիտնականներն առաջին անգամ նկարահանել են հազվագյուտ ծովային վիշապի

Գիտնականներն առաջին անգամ նկարահանել են ասեղավոր ձկների ընտանիքի ներկայացուցիչ սուտակե ծովային վիշապի, հայտնում է RIA Novosti-ն:
Ծովային վիշապի նոր տեսակն առաջին անգամ հայտնաբերել էին 2015-ին, սակայն այն ժամանակ հետազոտողները նրա գոյությունը հաստատել էին ավստրալական թանգարանում գտնվող նմուշի հիման վրա: Այդ ժամանակ գիտնականները վերծանել էին 1919-2007 թվականներին հայտնաբերված  նմուշների ԴՆԹ-ն: Իսկ հիմա այդ եզրակացությունը փաստացի ապացույց է գտել:
Գիտնականները ենթադրում են, որ սուտակե վիշապները բնակվում են ավելի քան 50 մ խորության վրա, իսկ վառ կարմիր երանգավորումն օգնում է նրանց քողարկվել ջրում:

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը Arbanyak.blogspot.am -ին պարտադիր է։