Ի՞նչ է տիեզերական աղբը





Տիեզերական աղբ համարում են բոլոր այն օբյեկտները, որոնք գտնվում են երկրագնդի ուղեծրի վրա, ստեղծված են մարդու կողմից, սակայն այլևս պիտանի չեն և չեն կարող ծառայել որևէ օգտակար նպատակի։ Դրանք արհեստական արբանյակների կամ հրթիռների մնացորդներ են, որոնք  ոչնչացվել են կամ բախվել միմյանց ստեղծելով անպիտան աղբ տիեզերքում։ Այս աղբի 37,5 տոկոսը նախկին ՍՍՀՄ-ի կողմից տիեզերք ուղարկված օբյեկտներ են, 29,7 տոկոսը` ԱՄՆ-ի, 22,5-ը` Չինաստանի: Տիեզերական աղբի 73%-ը տարածված է երկրի ներքին ուղեծրում՝ երկրի մակերևույթից 2000 կիլոմետր բարձրության վրա։ Այս պահին երկրի ուղեծրով թռչում է ՝
10 սմ տրամագծով 21,000 օբյեկտ
1 սմ  տրամագծով 500․000 օբյեկտ
1 սմ-ից փոքր անհաշվելի  օբյեկտ։

Առաջին հայացքից ոչինչ չփոխող տիեզերական աղբը ավելի վտանգավոր է քան դուք կարծում եք, քանի որ Երկրի ուղեծրում մնալու համար այս բոլոր օբյեկտներին հարկավոր է ~ 30,000 կիլոմետր ժամ արագություն։ Այսպիսի ահռելի արագությամբ փոքրիկ ամրակը կունենա այնպիսի կործանարար ազդեցություն,ինչպիսին օրինակ 22մմ տրամաչափով հրացանի փամփուշտը կամ օրինակ 500 գրամանոց մետաղյա գունդը իր մեջ կրում է 25 հատ դինամիտ պայթուցիկի հզորություն։            

2007 թվականին Չինաստանը դիտավորյալ ոչնչացրեց իր  եղանակային արբանյակը, այդպիսով ստեղծելով 900 միավոր տիեզերական աղբ։
2009 թվականին 24,000 կմ/ժ արգությամբ Ռուսաստանի ռազմական արբանյակին բախվեց Ամերիկական արբանյակ, բախումն ավելացրեց ավելի քան 2000 միավոր տիեզերական աղբ։

Ինչքան էլ որ անհավանական է այս ամենի հետ մեկտեղ ուղեծրով միայնակ շարժվում են ԽԱՐԻՍԽ, ՁԵՌՆՈՑ և ԱՏԱՄԻ ԽՈԶԱՆԱԿ, այս իրերը տիեզերքում են հայտնվել պատահականորեն՝ տիեզերագնացների ձեռքով։ Ցավոք  սրտի այս  աղբի կտորները երբեմն ընկնում են Երկիր մոլորակի վրա, սակայն բարեբախտաբար մինչև մեր օրերը տիեզերական աղբի ընկնելուց ոչ մի մարդ աշխարհում չի մահացել։


Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը Arbanyak.blogspot.am -ին պարտադիր է։